24 Май, 2016 16:14

Մոսկվայում կացնկացվի Armfashionday – 2016

c10eed15-6ee8-4ddb-a8c2-350845fd46acՄայիսի 28-ին Մոսկվայի Golden Palace համալիրում երկրորդ անգամ կկայանա «Arm fashionday2016» հայկական նորաձևության հայտնի հայազգի մոդելավորող-դիզայներների աշխատանքների գարնանային ցուցադրությունը:

Այս տարի ցուցադրությանը կմասնակցեն 8 հայազգի հագուստի և աքսեսուարների դիզայներներ, այդ թվում` Արամ Նիկոլյանը իր «Ուրֆա» հավաքածուով (հավաքածուի դեռևս չցուցադրված հատվածը), Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար Լիլիթ Մելիքյանը կներկայացնի իր նոր` «Կարպետ» և «Խաչքար» հավաքածուները:  El’ka հարսանյաց սրահի հիմնադիր Հասմիկ Աբրահամյանը կներկայացնի հարսանյաց զգեստների իր նոր հավաքածուն:

Կլինեն նաև մոսկովյան մասնակիցներ` հագուստի մոդելավորող Անի Մանուկյանը, ով ներկայացնելու է երեկոյան զգեստների նոր հավաքածուն, և պարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը` իր Varda TM լողազգեստենրի հավաքածուով:

«Միջոցառման նպատակը հասարակության լայն շրջանակներին տաղանդավոր հայ մոդելավորող - դիզայներների օրիգինալ զգեստները մեկ հարթակում ներկայացնելն է», - ասել է միջոցառման համակարգող Նաիրա Նիազյանը:

Վերջինս նաև հավելեց, որ շոուի շրջանակներում կանցնկացվի մրցույթ, որում մասնակցություն կունենան երեք սկսնակ մոդելավորողներ` Մարգարիտ Նանուշյանը, Տիգրան Վահանյանը և Ռոզա Մինասյանը: Նրանց հնարավորություն կտրվի ներկայանալու և մասնակցելու նման խոշոր միջոցառման` արդեն կայացած դիզայներներ–մոդելավորողների հետ հավասար:

Մրցույթի հաղթողին հնարավորություն կտրվի երկու ամսվա ընթացքում վաճառքի հանել իր հավաքածուն մոսկովյան մուլտիբրենդերից մեկում:

Սկսնակների աշխատանքները գնահատելու է փորձագիտական ժյուրին, որի կազմում են դիզայներ Արմեն Երիցյանը, մոսկվայաբնակ կոշիկի դիզայներ Տիգրան Ալբերտին և ոճաբան Եսայի Սիմիկյանը:

Armfashionday հասցրել է խոշոր և երկար սպասված իրադարձության համբավ ձեռք բերել Ռուսաստանի և Հայաստանի նորաձևության ոլորտում: Միջոցառմանը հյուրերի թվում ներկա կլինեն VIP-անձինք, մեդիայի, բիզնեսի ու շոու-բիզնեսի, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախատեսված է, որ միջոցառմանը կմասնակցեն մոտ 2000 անձինք: VIP-հյուրերից իրենց ներկայությունը արդեն հաստատել են Անաստասիա Վոլոչկովան, ով հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, մոդելավորող Յանա Շևչենկոն, իտալացի օպերային և փոփ-երգչուհի Աննա Ազերլին, նորաձև հագուստի դիզայներ Յուլիա Դալաքյանը, հագուստի և աքսեսուարների դիզայներ Սվետլանա Եվստիգնեևան, դերասանուհի և երգչուհի Աննա Կալաշնիկովան, երգիչ Յուրի Տիտովը և այլոք:

Armfashionday-ն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Մոսկվայում: 2015թ. դրանում մասնակցություն ունեցան 500 անձինք: Միջոցառումը մեծ արձագանք ստացավ Ռուսաստանում և Հայաստանում, ինչպես նաև ակտիվ կերպով լուսաբանվեց ռուսական ու հայկական ԶԼՄ-ների կողմից:

 

Տեղեկատվություն Armfashionday-ի մասնակից դիզայներների մասին.

Տերյան մշակութային կենտրոն: Հայկական տարազների ստեղծման կենտրոն բացելու գաղափարի հեղինակը Լիլիթ Մելիքսեթյանն է: Հենց նրա շնորհիվ է, որ Տերյան մշակութային կենտրոնի արտադրանքը հայտնի է ողջ աշխարհում: Այն ակտիվորեն համագործակցում է հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների, «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակիցների, գեղեցկության զանազան մրցույթների հայ ներկայացուցիչների հետ:
Կենտրոնի դիզայներները ներգրավված են բազմաթիվ նորարար նախագծերում, այդ թվում` Մարաշլյան ֆոտո ստուդիայի համար կերպարներ ստեղծելով:

Արամ Նիկոլյանը ստեղծում է ժամանակակիցի ու էթնիկի համադրությամբ կերպարներ: Aram Nikolyan բրենդը թողարկել է տասնյակների հասնող հավաքածուներ: Դիզայները լայն ճանաչում ձեռք բերեց աքսեսուարների ու հագուստի հավաքածուի նախագծումով ` հայազգի երգչուհի Սիրուշոյի (Pregomesh) հետ համագործակցությամբ: Արամը բազմաթիվ մեդիա ներկայացուցիչների անձնական մոդելավորողն է, նրանց թվում են` Արամ MP3-ն, Սիրուշոն, Նազենի Հովհաննիսյանը, Աննա Գրիգորյանը, Ռոլանդ Գասպարյանը (TheReincarnationOrchestra):

Անի Մանուկյանը մասնագիտացված է Haute Couture երեկոյան շրջազգեստների գծով: Նա կազմակերպել է բազմաթիվ ցուցադրություններ Կրեմլում և Գոստինի Դվոր-ում: Համագործակցում է շոու-բիզնեսի ներկայացուցիչների, դերասանների, Glamour, ProFashion, ModaTopical, Millioner, «Образ жизни» և այլ ամսագրերի հետ:
Անին առաջին Armfashionday-ի մասնակիցն է 2015թ.: Նրա զգեստները ցուցադրել են ռուս աստղեր Յանա Կրայնովան և Օկսանա Կոզակովան:  Նա դարձավ «Լավագույն Star-up» անվանակարգում «2010 թվականի լավագույն ձեռնարկատեր» մրցանակի դափնեկիր:
2013թ. նա կազմակերպեց իր աշխատանքների ցուցադրությունը թվով 3-րդ «Տարվա հայտնություն» միջոցառման շրջանակներում` բրազիլացի երգչուհի Գաբրիելլա դե Սիլվայի և այլոց մասնակցությամբ:

Varda-ն մասնագիտացված է լողազգեստների ստեղծմամբ: Նախկինում եղել է հայտնի պարուհի, ով ստեղծել է բազմաթիվ ռուս աստղերի, այդ թվում` Աննա Սեդոկովայի, Աննա Սեմենովիչի և այլոց կողմից սիրելի դարձած հագուստի սեփական բրենդ:

El’ka-ն ստեղծում է հարսանյաց զգեստներ: El’ka fashion studio-ն առաջիններից էր Հայաստանում, որ սկսեց ստեղծել ձեռագործ հարսանյաց զգեստներ:

Կոնտակտներ հավատարմագրման համար`+7(903) 227 40 75, armfd@mail.ru  

Загрузка...
Loading...
��������...